Ծանոթացեք աշխարհում կատարվող անցուդարձին քանի դեռ չեք գնացել հանդիպման: Լավատեղյակ լինելով աշխարհի նորություններին հեշտությամբ կարելի է խոսակցություն սկսել և լավ տպավորություն թողնել:
Պարզ եղեք
Մոտեցեք ձեզ դուր եկած աղջկան և ասեք. - Բարև ձեզ, կարելի՞ է ծանոթանալ: Այսպես դուք ավելի հեշտ ջենթլմենի տպավորություն կթողնեք ձեր պահվածքով, քան նրանք, ովքեր փորձում են ծանոթություններ հաստատել բոլորին շատ հայտնի մեթոդներով... ինչ-որ մեկի միջնորդությամբ, կամ նպատակային ինչ-որ առիթ ստեղծելով: Ձեր անկեղծությունը կգնահատվի հավատացեք:
Հարցրեք նրա կարծիքը
Չե՞ք կողմնորոշվում ինչպես սկսել խոսկցություն աղջկա հետ: Փորձեք հարցնել նրա կարծիքը ինչ-որ հարցի վերաբերյալ: Բայց ցանկալի է, որ հարցը կապված չլինի որսորդության, ֆուտբոլի կամ ձկնորսության հետ: Դրանք կանանց չեն հետաքրքրում:
Ինչ-որ հետաքրքիր պատմություն պատմեք
Մինչև հանդիպման գնալը հիշեք և նախապատրաստեք մի քանի հետաքրքիր պատմություններ կապված ձեզ հետ: Աշխատեք, որ պատմությունը շատ երկար ու ձանձրալի չթվա, լինի հարմար առիթին և վերջանա ձեր օգտին:
Գտեք ընդհանուր ծանոթներ կամ թշնամիներ
Սա շատ հարմար է խոսակցությունը տոնուսի մեջ պահելու համար:
Եվ վերջապես վիճեք նրա հետ ... Բայց տեսեք չափը չանցնեք... Դա ձեզ կդարձնի անմոռանալի:
0 коммент.:
Отправить комментарий