
Տեքստի հատվածների ընդգծում:
Բոլորս էլ գիտենք, որ տեքստի ընդգծման համար պետք է սեղմել մկնիկի ձախ կոճակը և տեղաշարժել անհրաժեշտ ուղղությամբ: Սակայն, եթե ուզում եք ընդգծել երկար տեքստը, պետք չէ այդքան չարչարվել:Փոխարենը սեղմեք մկնիկն ընդգծվելիք տեքստի սկզբում, ապա` Shiftկոճակը, հետո սեղմեք ընդգծվելիք տեքստի վերջում: Երկու սեղմումների միջև ընկած տարածքը նշված է:
Մասշտաբի մեծացում-փոքրացում:
Շատերը չգիտեն, որ CTRL կոճակը սեղմած գլորանը ետ ու առաջ տանելու արդյունքում կարելի է փոփոխել բացված պատուհանի մասշտաբը:
Կրկնակի և եռակի սեղմում:
Բոլորը գիտեն, որ բառի ընդգծման համար բավական է նրա վրա երկու անգամ սեղմել, բայց չգիտեն, որ եռակի սեղմումը կընդգծի ամբողջ պարբերությունը:
Մկնիկի աջ կոճակով տեղափոխումը:
Windows-ում ֆայլերի տեղափոխման համար մենք օգտագործում ենք drag%u2019n’drop միջոցը: Այսինքն՝ ձախկոճակով «վերցնում ենք» նյութը, տանում մեր ուզած թղթապանակի մեջ ու «բաց թողնում»: Այս ամենը աջ կոճակով անելը մեզ հավելյալ հնարավորություններ է տալիս՝ բացված պատուհանիկից ընտրել «պատճենում»,«տեղափոխում», «էջանիշի (shortcuts) ստեղծում», «չեղարկել» գործառույթները:
Տեքստի մեջ մի քանի հատվածների միաժամանակյա ընդգծում:
Սա շատ պիտանի գործառույթ է, որի մասին քչերը գիտեն: Եթե աշխատում եք երկար տեքստի հետ և ահրաժեշտ է ընդգծել իրարից հեռու հատվածներ, ապա սեղմեք CTRL կոճակը և ընդծեք՝ ինչ ձեզ պետք է, այնուհետ պատճենեք սովորական ձևով:
Բացել հղումը նոր ներդիրում:
Նոր ներդիրում (вкладка) հղումը (ссылка) բացելու համար բավական է սեղմել գլորանը, իսկ եթե այն չի աշխատում՝ապա CTRL-ին սեղմած մկնիկի ձախ սեղմումը կանի նույն գործողությունը:
0 коммент.:
Отправить комментарий