среда, 22 мая 2013 г.




Համացանցում հայտնվել են հղի Քիմ Քարդաշյանի լողազգեստով լուսանկարները: Նա արևահարվել է և մի փոքր գիրացել:

Լուսանկարներում Քիմը Հունաստանում հանգստանում է, լողում լողավազանում և արևահարվում: Աստղը խոստովանել է, որ արդեն հոգնել է այնպիսի հագուստներ ընտրելուց, որոնցում նրան չափից դուրս գեր չեն համարի, իսկ լողազգեստով լուսանկարներում լրագրողները չեն կարողանա իր հագուստը քննադատել: Նա այժմ հարմարավետություն է փնտրում, ոչ թե՝ ոճ: Քիմը կհրաժարվի նաև բարձրակրունկ կոշիկներից:

«Քորթնին զգուշացնում էր ինձ, որ բոլորը յուրահատուկ ուշադրություն կդարձնեն իմ հղիությանը: Այժմ ես հասկանում եմ՝ նա ինչ նկատի ուներ»,- ասել է Քիմը՝ Grazia ամսագրի հետ հարցազրույցում:

Քլոեն ևս շատ է զայրանում, երբ ինչ-ինչ մեկնաբանություններ է լսում հղի քրոջ արտաքին տեսքի վերաբերյալ: Նա միշտ պաշտպանում է Քիմին:






0 коммент.:

Отправить комментарий