четверг, 23 мая 2013 г.

Աշխարհի ամենաազդեցիկ զույգերը.Forbes
Forbes ամերիկյան հանդեսը կազմել է Աշխարհի ամենաազդեցիկ զույգերի աղյուսակը, որը գլխավորում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման:
Երկրորդ տեղում են հայտնվել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդա Գեյթսը: Երրորդ տեղում են հայտնի ռեփեր Ջեյ-Զին և նրա կինը՝ հայտնի երգչուհի Բեյոնսեն:

Մեկ այլ աստղային զույգ՝ Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին, հայտնվել են վարկանիշային աղյուսակի 6-րդ հորիզոնականում:

Բիլ և Հիլարի Քլինթոնները զբաղեցնում են 9-րդ հորիզոնականը:

Նրանց հաջորդում են «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Խերարդ Պիկեն և հայտնի երգչուհի Շակիրան:

Վարկանիշային աղյուսակի վերջին՝ 16-րդ հորիզոնականը զբաղեցրել են Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը և նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը:

0 коммент.:

Отправить комментарий