среда, 12 июня 2013 г.

image
«Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք աս գործի մեջ, հաղթենք ու վերջ, խաղաղություն պիտի ըլլա միայն մեր հաղթանակով, անկարելի է խաղաղություն տեսնել առանց մեր հաղթանակի: Ինչքան դժվար է Հայաստանի տնտեսական վիճակը, հասկցանք, դժվար է և այլն, բայց պատերազմն ալ այդպես է, պատերազմը հաճելի բան չէ:
Բիդի հասկնանք, որ բիդի զոհվինք, բիդի մեր ամբողջ ուժը դնենք ռազմական գործի մեջ, հաղթենք, և հետո մեր բոլորիս համար էլ ավելի լավ կըլլա: Եթե չհաղթենք աս պատերազմի մեջ, մեր պատմությունը, իմ կարծիքով, կրնա վերջանալ, մեր պատմության վերջին էջը կրնանք դարձնել, եթե կորսցնենք աս հողակտորը…»:
 20 տարի առաջ՝ 1993-ի հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում զոհվեց Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը՝ Ավոն: Հերոսի իր կոչումը Մոնթեն ստացավ հետմահու:
Տարիներ շարունակ պայքարելով Ցեղասպանություն ապրած հայ ժողովրդի վրեժխնդրության համար՝ Մոնթեի համար մի նոր ասպարեզ բացվեց Արցախյան ազատամարտում: Նա Արցախ տեղափոխվեց ազատագրական պայքարի հենց սկզբից՝ իսկ մինչ այդ, 1991-ի սկզբին, հիմնեց «Հայրենասիրական» անունը կրող ջոկատը:
 Մոնթեն ակտիվ դաշնակցական գործիչ էր ու Հայ Դատի նվիրյալ, 1980-ից Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) ղեկավարներից մեկը:
 1981-ին Ավոյի մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը, իսկ 1981-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց՝ կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով:
 Երբ ավելի ուշ ֆրանսիական դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից, դատարանում Մոնթեն հայտարարեց. «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն, քանի դեռ հայ ժողովուրդը վտարված է իր հայրենիքից...»:
 1985-ից մինչև 1989-ի հունվարի 16-ը Մոնթեի համար եղել են «ահաբեկչության» մեղադրանքով ազատազրկման տարիներ: Նա բանտից դուրս եկավ 1989-ի հունվարի 16-ին և մի քանի տարի տարբեր երկրներում դեգերելուց հետո՝ ժամանեց Հայաստան, որտեղ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը: Այստեղ նա ընդունեց Ավո կեղծանունը և 1991թ. սեպտեմբերին մեկնեց Արցախ: 1992թ. Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու շրջանի շտաբի պետի պարտականությունը:
 1992-ից Ավոն արդեն Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարն էր: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց Քարվաճառը:
 Քարվաճառի ազատագրման և Մոնթեի այլ հերոսամարտերի մասին մանրամասները՝ տեսանյությում:

0 коммент.:

Отправить комментарий